Արմինֆո. Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, մենք, անշուշտ, անտարբեր չենք, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է փոխհարաբերությունների երկարատեւ պատմությունը, ներառյալ՝ մեկ պետությունում ապրելը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
"Ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը հավատաց, որ եկել է "պատմության վերջը", և այժմ իրեն թույլ է տալիս կոպտորեն միջամտել այս կամ այն պետության գործերին, առանց քաշվելու հրահանգել ներքաղաքական գործընթացները։ Ուկրաինան, թերեւս, առավել աղաղակող օրինակ է։ Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է։ Այդ երկիրը Ռուսաստանի առանցքային գործընկերն Է Անդրկովկասում։ Նրա հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ։ Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական գծով, միջազգային ասպարեզում։ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։ Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը", - ընդգծել է Ռուսաստանի նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ իր երկրի օրակարգը հետխորհրդային տարածքում կրում է միավորիչ բնույթ, ուղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանն ու ներդաշնակեցմանը, սպառնալիքներին ու մարտահրավերներին համատեղ արձագանքելու հավաքական անվտանգության ու ներուժի ամրապնդմանը։