Արմինֆո. Փաստաթուղթը, որի շուրջ ծավալվում են բանավեճեր, վնաս է հասցնում Վենետիկի հանձնաժողովի հեղինակությանը: Այս մասին հուլիսի 16-ին հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է ԵԽ Վենետիկի հանձնաժողովը բացասական դիրքորոշում հայտնել դատավորների վեթինգի առնչությամբ Հայաստանի իշխանությունների նախաձեռնության վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահը խոստովանել է, որ տեղյակ չէ, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, միաժամանակ կասկածի տակ է դրել փաստաթղթի պաշտոնական բնույթը: <Չգիտեմ, թե դա ինչ փաստաթուղթ է, որ հանդիպման ժամանակ հիշատակվել է՝ սևագիր է, թե՞ ոչ, ով է մասնակցել այդ քննարկումներին։ Նման պայմաններում պատրաստված փաստաթուղթը, որը հրապարակում են և որի շուրջ ծավալվում են բանավեճեր, վնաս է հասցնում Վենետիկի հանձնաժողովի հեղինակությանը>, - կարծում է Նազարյանը ՝ հրաժարվելով այդ փաստաթղթի վերաբերյալ այլ մեկնաբանություններից ։
Նազարյանի խոսքով ՝ դատական համակարգի առողջացման պարտավորությունն ամբողջությամբ ուժի մեջ է, եւ այդ գործընթացը կշարունակվի ՝ նշելով, որ վեթինգը գործիք է, որը որոշակի չափանիշներով ստուգում է պաշտոնյայի
համապատասխանությունը այս կամ այն պաշտոնին ։
<Այժմ ձևավորվում են այդ չափանիշները, կատարվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք մշակվում են արդարադատության նախարարության կողմից ։ Սեպտեմբերին Ազգային ժողովում կքննարկենք և կընդունենք այդ չափանիշները, և ստուգման գործընթացը տեղի կունենա դրանց հիման վրա ։ Թե ինչպես դա կանվանենք ՝ վեթինգ, թե բարեվարքության ստուգում, ըստ էության, նշանակություն չունի>,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը: