Արմինֆո. Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն ցանկանում պատերազմել՝ հատկապես այն պայմաններում, երբ անվտանգության երաշխավորը մնում է Ռուսաստանը ։ Այս լույսի ներքո Հայաստանը չպետք է առանձնապես անհանգստանա ՝ վախենալով տարածաշրջանում իրավիճակի սրումից՝ ընդհուպ ռազմական սցենարի իրականացումը ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, <Իզբորսկի ակումբ>-ի անդամ Միխայիլ Խազինը:
<Թուրքիային նոր պատերազմներ պետք չեն. Անկարայի հիմնական շահերն այսօր կենտրոնացել են առեւտրատնտեսական հարաբերությունների վրա, որոնք նա ձգտում է ամենուր զարգացնել ։ Այսպիսով՝ տարածաշրջանային պատերազմն ուղղակի չի բխում թուրքական շահերից։ Ցանկացած նման պատերազմ, ի վերջո, կավարտվի Թուրքիայի հերթական պարտությամբ ու փլուզմամբ ։ Եվ ահա այստեղ շատերը կհիշեն Սևրի պայմանագրի մասին>, - նշել է նա ։
Գրեթե նույն պատճառներով, քաղաքագետի կարծիքով, առանձնապես չի ձգտում, ավելի ճիշտ ՝ չի ցանկանում պատերազմել նաև Ադրբեջանը։ Այսպիսով՝ ղարաբաղյան հակամարտությունը, Խազինի կանխատեսումների համաձայն, կլուծվի խաղաղ ճանապարհով ՝ փոխզիջումների, այդ թվում ՝ տարածքային զիջումների միջոցով ։
Ռուսաստանցի քաղաքագետը ռազմական գործողություններ չի սպասում նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում։ Նրա կանխատեսումների համաձայն ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադրությունը կկարգավորվի Դոնալդ Թրամփի, Սի Ցզինպինի եւ Վլադիմիր Պուտինի կողմից G20-ի առաջիկա գագաթնաժողովում որոշակի առաջարկ հնչեցնելուց հետո, որը պետք է բավարարի բոլոր մասնակիցներին: Խազինի գնահատականներով ՝ խոսքը նոր աշխարհակարգի մասին է, որի դեպքում պատերազմները կդառնան ոչ շահավետ, ուստի՝ անիմաստ է զբաղմունք: