Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019 13:53
Ալեքսանդր Ավանեսով

«ԳեոՊրոՄայնինգե ընկերության կոչը ՀՀ կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը

«ԳեոՊրոՄայնինգե ընկերության կոչը ՀՀ կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը

Արմինֆո. «ԳեոՊրոՄայնինգե հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբկազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

 

Նշվում է, որ հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետևանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետևանքով կոմբինատը, տեղական համայնքային և ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։ 

 

Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ և անհիմն մեղադրանքներից և հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային և ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի և հավելավճարների վճարման իր պարտավորությունները։

 

«ԳեոՊրոՄայնինգե ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով։ 

 

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե-ը «ԳեոՊրոՄայնինգե ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ և Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատիե զարգացման համար ներդրել է 79 մլն․ ԱՄՆ դոլար։  Բանվորների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ( առանց ղեկավար կազմի ) միջին աշխատավարձը կազում է 340,000 ՀՀ դրամ։

 

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատե ՓԲ ընկերության կողմից 2008-ից մինչև 2018 թվականը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը և այլ վճարները կազմել են  121․9 մլն․ ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ  գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն․ ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

"ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն․ ԱՄՆ դոլար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի