Արմինֆո.ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս առնչությամբ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին։
<Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին>,- գրել է Տոլմաջյանը։ Այդ համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացվել է նաև Հայաստանի կողմից: