Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հունիսից սկսել է խիստ միջոցներ կիրառել անբարեխիղճ հարկատուների ՝ շոու - բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ ։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ։
Նրա խոսքով, որպեսզի այդ կոշտ միջոցներն ավելի հասցեական լինեն, ՊԵԿ-ի աշխատակիցներն ուսումնասիրում են յուրաքանչյուր երգչի անհատական վարքագիծը, և դիմելով նրան անձնական նամակով՝ հանդիպման հրավիրում ՊԵԿ: Անձնական նամակում շարադրված են կոնկրետ փաստեր իրենց մասնակցությամբ միջոցառումների վերաբերյալ, և այն եկամուտները, որոնք, ըստ ՊԵԿ-ի, հայտարարագրված չեն եղել ։
Ինչպես վստահեցրել է Անանյանը, ՊԵԿ-ը տիրապետում է բոլոր անհրաժեշտ գործիքակազմին ՝ շոու-բիզնեսի ներկայացուցչի ստացած բոլոր եկամուտների նշումով նամակ կազմելու համար, սակայն գերատեսչությունը չի հրաժարվում նաեւ Ազգային անվտանգության ծառայության աջակցությունից: <Կարծում եմ ՝ ավելի խիստ միջոցներ չկան, քան եթե վաստակավոր արտիստի կոչումով երգչին անվանական նամակ է ուղարկվում, եւ նրան, ըստ էության, մեղադրանք է առաջադրվում անցյալ տարվա հյուրախաղերի արդյունքում հարկեր չվճարելու համար>, - պարզաբանել Է Անանյանը:
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը 2018 թվականի սեպտեմբերին մշակութային ոլորտի ներկայացուցիչներին կոչ էր արել հարկերը բարեխղճորեն վճարել: Արդեն դեկտեմբերին ՊԵԿ-ը հիշեցրել է, որ ապօրինի ձեռներեցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության: Սակայն, հայկական «մշակութային ինթեբլիշմենթի՚ ներկայացուցիչները ոչ միայն անտեսել են հարկայինների կոչը, այլև ոմանք, մասնավորապես, տեղական շոուբիզնեսի «աստղերը՚, իրենց վրդովմունքն արտահայտել են բաց տեքստով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՊԵԿ մեթոդաբանության, վարչարարության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ, բոլոր եկամուտները ենթակա են հարկման: Ընդ որում, նրան զարմացրել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իմպերատիվի չիմացությունը, քանի որ այն գործում է 1992 թվականից: Բոլոր ֆիզիկական անձանց համար ընդհանուր սկզբունքն այն է, որ բոլորը պարտավոր են իրենց եկամուտներց հարկերը վճարել: Մի բան է, երբ հարկային գործակալը` ի դեմս գործատուի, ամեն ամիս պետական բյուջե հարկեր է վճարում, այլ բան է, երբ որպես գործարքի կողմեր հանդես են գալիս են ֆիզիկական անձերը: Վերջինները պարտավոր են մինչեւ ապրիլի 20-ը ներկայացնել եկամուտների վերաբերյալ տարեկան ամփոփիչ հայտարարագիր, որում պետք է ներկայացնեն միայն այն եկամուտները, որոնք ենթակա են հարկման եկամտահարկի շրջանակում:
Կոնկրետ շոուբիզբեսի գծով գործում է հետեւյալ սկզբունքը. հարկեր վճարել ըստ հարկային ռեժիմի, որում նրանք կորոշեն աշխատել: Եթե կատարողը ելույթ է ունենում համերգային դահլիճում` որպես գրանցված աշխատող, կամ որևէ ռեստորանում` վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա հարկի գումարի հաշվարկումը հարկային գործակալը ինքնաբերաբար իրականացնում է ընդհանուր սկզբունքով:
Կա նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից հարկային պարտավորությունների իրականացման այլ մեխանիզմ` իրավաբանական անձանց ռեեստրում որպես անհատ ձեռներեց, ՍՊԸ կամ այլ իրավաբանական անձ գրանցման ճանապարհով: Այդ դեպքում արդեն նա կդիտարկվի որպես անձ, որն իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն, եւ, ինչպես բոլոր մյուսները, կդառնա ավելացված արժեքի հարկ կամ շրջանառության հարկ վճարող: Մասնավորապես, աշխատելով շրջանառության հարկի կարգավորման դաշտում, հարկ կլինի ներկայացնել եռամսյակային հաշվետվություն եւ վճարել 5% հարկ:
Սակայն, եթե կատարողը, համերգավարը կամ մշակույթի այլ գործիչ աշխատում է միայնակ, ապա կարող է դիմել հարկային, ստանալ հարկատուի անհատական համար, ինչպես նաև ինքնազբաղ անձի լիցենզիա: Այդ դեպքում մինչեւ 9 մլն դրամ տարեկան շրջանառության պարագայում նրանք կազատվեն հարկերից, բացառությամբ` ներմուծման տուրքերը: Արդեն 2020 թվականի հունվարի 1-ից, Երբ Հայաստանում ինքնազբաղներին եւ ընտանեկան ձեռնարկատիրությանը փոխարինելու գա միկրոձեռնարկությունը, նրանք կարող են վճարել միայն 5 հազար դրամ եկամտահարկ` մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում: