Արմինֆո.Չինաստանը դանդաղ, բայց հաստատուն կերպով է ապահովում իր ներկայությունը Հարավային Կովկասում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հարավային Կովկաս> քաղաքագետների ակումբի (Բաքու) ղեկավար Իլգար Վելիզադեն ։
<Դա արվում է Հարավային Կովկասում կարեւոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը Չինաստանի մասնակցության, առևտրի և բանկային ոլորտում դիրաքավորան միջոցով։ Իր հերթին Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի համար կարեւոր է, որ տարածաշրջանի սահմաններում առողջ մրցակցություն լինի՝ տարածաշրջանային խաղացողներից դուրս ։ Նման մրցակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում մեր տարածաշրջանի երկրների շահերի հավասարակշռության ապահովման գործում>, - ընդգծել է նա ։
Վելիզադեն բնութագրում է Չինաստանը՝ որպես ХХІ դարի աճող կայսրություն:
Նրա գնահատմամբ ՝ նման աճող կայսրությունն իր կենսատարածքի ընդլայնման խիստ կարիք ունի։ Չինաստանի համար, ըստ ամենայնի, այդպիսին է ողջ Եվրասիան, առնվազն դրա այն մասը, որը կարող է վիճարկվել միանգամից մի քանի գլոբալ ուժի կենտրոնների կողմից:
<Հարավային Կովկասն իր հերթին շարունակում է մնալ տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների մրցակցության ավանդական թատերաբեմ։ Իսկ ինչո՞ւ Չինաստանը չմասնակցի այս մրցակցության: Իր <Մեկ գոտի, մեկ ճանապարհ> նախաձեռնության իրականացման միջոցով Պեկինն արդեն իսկ ամենաակտիվ մասնակցությունն է ունենում այդ մրցակցությունում ։ Այլ բան է, որ այդ ողջ աշխարհաքաղաքական ռազմավարությունն
իրականացվում է շատ նուրբ ձևով, և նպատակ չունի այս կամ այն դերակատարին դուրս մղել տարածաշրջանի քաղաքական դաշտից>, - ամփոփել փորձագետը ։