Արմինֆո. Չեխիան ամբողջությամբ ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման գործընթացը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
<Չեխիան ամբողջությամբ ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել է Եվրոպական խորհրդին>, - գրել է Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովենիայի եւ Մալթայի կողմից: