Արմինֆո. Միայն այն, որ նոր իշխանությունը թալանով ու կոռուպցիայով չի զբաղվում, դեռ չի վկայում մեր կյանքից այդ երևույթների վերջնական անհետացման մասին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ։
<Բոլոր ոլորտներում, որտեղ մենք տեսնում ենք նախաձեռնողականության գոնե ինչ-որ դրսևորումներ, մենք, ցավոք, դեռ գոյություն ունեցող համակարգը կոտրելու ցանկություն չենք տեսնում։ Մինչդեռ նախկին համակարգի որոշակի թերություններից հրաժարվելը բավարար չէ դրա փոփոխության համար՝ հատկապես հաշվի առնելով համակարգերի վերադասավորման և աշխուժացման ունակությունն ու հակվածությունը ՝ իրական փոփոխությունների և դրանց վերջնական կոտրման ուղղությամբ քայլերի բացակայության պայմաններում>, - ընդգծել է նա ։
Նավասարդյանի գնահատմամբ ՝ տնտեսության և հասարակական կյանքի որոշ ոլորտներում փոփոխություններն ու բարեփոխումների գործընթացը շատ դանդաղ են ընթանում, իսկ որոշներում իշխանության վճռական քայլերն ընդհանրապես բացակայում են։ Իշխանության են եկել նոր մարդիկ, հնարավոր է ՝ մաքուր, դրական կենսագրությամբ ու իմիջով, սակայն, նրա կարծիքով, գնալով ավելի ակնհայտ է դառնում նաև այն, որ պատկերացումներ, թե որ ուղղություններով պետք է իրականացնել համակարգային փոփոխություններ, նրանք չունեն ։
<Եթե մինչև անցած տարվա վերջ նման իրավիճակը կարելի էր բացատրել նախկին իշխանությունների ձեռքում օրենսդիր իշխանության գտնվելով, ապա այսօր փոփոխության իրականացման համար, կարծես, կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները, հնարավորություններն ու օրենսդրական գործիքները ։ Եվ դատական իշխանության նորացման միանշանակ բացակայությունը չի կարող այլ ոլորտներում հստակ քայլերի բացակայության բացատրություն լինել>, - ընդգծել է նա ։
Նավասարդյանը համոզված է, որ անհրաժեշտ է շարունակել նախորդ տարվա հեղափոխական տրամադրությունների ու տրամաբանության գործարկումը նաև այսօր, սակայն՝ այլ ձևերով և այլ մեթոդներով: Նրա գնահատմամբ ՝ այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատ պաշտոնյաների համար հեղափոխությունն ավարտվել է պաշտոնյայի աթոռի ձեռքբերմամբ ։
<Մինչդեռ այսօր բոլորն էլ հասկանում են, որ հեղափոխության նպատակը ամենևին էլ դա չէր։ Հասարակությունն այսօր ձգտում է արդարացված տեսնել սեփական նպատակներն ու ակնկալիքները քաղաքական ուժերից, որոնց նա աջակցել և շարունակում է աջակցել։ Դա շատ կարևոր է, և դա պետք է հասկանա ամենից առաջ իշխանությունը>, - եզրափակել է Նավասարդյանը ։