Արմինֆո. Ազգային ժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկում անցկացնել՝ քննարկելու վեթինգի հետ կապված խմբակցությունների դիրքորոշումները: Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ։
<Ես մի քանի օր առաջ դիմել եմ Ազգային ժողովի նախագահին եւ կարծում եմ, որ տեղի կունենա աշխատանքային հանդիպում, եւ մենք կքննարկենք այդ հարցերը>, - նշել է Մակունցը:
Նրա խոսքով, ի վերջո, հարցը կառավարության իրավասության մեջ է, իսկ խոսքը ոչ թե վեթինգի մասին օրինագծի մասին է, այլ այն բանի, թե որ կառույցն է այն իրականացնելու եւ ինչպես, հետեւաբար՝ չափանիշները պետք է քննարկվեն բոլոր կողմերի հետ, ներառյալ դատական համակարգը:
Նա հայտնել է, որ ի սկզբանե քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնցով մարմինը պետք է անցկացնի վեթինգը: <Մենք կարծում ենք, որ շատ ավելի նպատակահարմար է վեթինգ իրականացնել արդեն գոյություն ունեցող կառույցների միջոցով, այլ ոչ թե գնալ մի ճանապարհով, որը երբեմն կարող է հակասահմանադրական մոտեցումներ ենթադրել>, - ընդգծել պատգամավորը: