Արմինֆո. <Վաշինգտոնում կայացած հանդիպման լավ արդյունքն այն էր, որ համանախագահները կրկին կոնկրետ փաստաթուղթ պատրաստեցին քննարկման համար>:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բուլղարացի գործընկեր Եկատերինա Զախարիեւայի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Նախարարը նշել է, որ ներկայումս փաստաթղթերը քննարկվում են. <Դրանից հետո 2-3 ամսվա ընթացքում կարող է առաջարկվել հերթական հանդիպումը>:
Նշենք, որ հունիսի 21-ին Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նշենք, որ միջնորդների նոր առաջարկի մասին նշվել էր ՀՀ ԱԳՆ ամփոփիչ հայտարարության մեջ: