Արմինֆո. Հայաստանում ոչ հեղափոխությունից առաջ, ոչ դրանից հետո մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել։ Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի փորձագետ Քրիստիան Ֆորնեկը՝ մարդու իրավունքներին նվիրված սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:
Պատասխանելով վարչապետի նախաձեռնությամբ դատարանների շենքերն արգելափակելու իրավաչափության վերաբերյալ լրագրողների հարցին՝ փորձագետը նշել է, որ, սովորաբար, Եվրոպայում դատարանների շենքերը չեն արգելափակում: "Դա մեզ մոտ ընդունված չէ։ Հայաստանում ներդրումներ կանեն միայն այն ժամանակ, երբ երկրում լինի անկախ դատական համակարգ, երբ դատարանները ենթակա չլինեն կամայական որոշումների և գործողությունների։ Դատարանների նիստերի հետաձգման պատճառով ներդրողը միլիոնավոր դոլարներ է կորցնում, եւ նա միջոցներ չի ներդնի այս երկրի տնտեսության մեջ", - ամփոփել է փորձագետը ։