Արմինֆո. Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։
Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։ ՙՎրաստանում ՀՀ դեսպ0561նությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին՚, - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 20-21-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում բախումների առիթ է դարձել ՌԴ պետդումային պատգամավոր Սերգեյ Գլումովի մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որին նստեցրել էին Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Հակակառավարական հանրահավաքի մասնակիցներին ցրել են հատուկջոկատայինները՝ արցունքաբեր գազի, ռետինե գնդակների եւ ջրցան մեքենաների կիրառմամբ։ Վրաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, տուժածների թիվը հասել է 240-ի։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հինգշաբթի եւ ուրբաթ բողոքի ակցիաներ անցկացնելու ընթացքում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ:
Հակառուսական տրամադրությունների աճի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հայտարարվել է հուլիսի 8-ից դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին: