Արմինֆո. Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ (Saad Hariri):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվել են նաև երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ: