Արմինֆո. Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված երաժշտական փառատոնի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 50 մլն դրամ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ասելով, փառատոնը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի առաջին կեսին: Առաջիկա միջոցառման շրջանակներում նախատեսվում է կազմակերպել տարբեր երաժշտական կոլեկտիվների ելույթներ, որոնք կկատարեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։ Փառատոնը, ինչպես նշել է նախարարը, կդառնա Հայաստանի մշակութային կյանքի բաղկացուցիչ մասը։