Arminfo.info



 Հինգշաբթի, 20 Հունիսի 2019 13:36
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. արագ ռեֆորմներ նշանակում են՝ ձախողված ռեֆորմներ

Վարչապետ. արագ ռեֆորմներ նշանակում են՝ ձախողված ռեֆորմներ

Արմինֆո. Արագ ռեֆորմներ նշանակում են՝ ձախողված ռեֆորմներ: Այսօր ԱԺ ամբիոնից այդպիսի համոզմունք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք ընկալումների և կարևոր սկզբունքային նշանակություն ունեցող քննադատությունների: ՙՕրինակ՝ վերջերս շատ է խոսվում այն մասին, որ կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող ես շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են՝ ձախողված ռեֆորմներ՚, - ասել է վարչապետը:

ՙ90-ականների սկզբին իմ աչքի առաջ էր և իմ հոդվածներում արտահայտված են, թե մի քանի պարզապես փայլուն և ռազմավարական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել, միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները: Եվ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո՛, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Այսինքն՝ շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել: Եվ ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի օրինակ, որի հետ կապված թերևս կառավարությունն ամենաշատն է քննադատվել վերջին շրջանում՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ: Ասվում է, թե ինչո՞ւ 1 տարի է կառավարությունը դա չէր անում, ի՞նչ էր մտածում: Հիմա թերևս ժամանակն է այդ մասին խոսել ավելի բաց և ավելի անկեղծ: Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի՝ նորություն չէ, սա մենք գիտենք շատ երկար տարիներ: Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, հիմա ասելու եմ շատերի համար տհաճ բան, առանց դատավորների աշխատավարձը 5, 6 անգամ բարձրացնելու: Հիմա բացատրեմ, թե ինչո՞ւ, և սա կոնկրետ իրողությամբ հիմնավորվում է:  Անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում թերևս առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին, ըստ էության, տեղի է ունեցել մի երևույթ, որը մեզ հայտնի է «նեդաբոռ» անունով: Այսինքն՝ եղել են դատավորների թափուր տեղեր, բայց չեն եղել պատշաճ մակարդակով հավակնորդներ: Ինչո՞ւ՝ շատ պարզ պատճառով, եկեք մեզ դնենք այդ պոտենցիալ հավակնորդների տեղում: Գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում մեծ հավանականությամբ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, որովհետև մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա և կպատժեն, և գիտեն, որ պետք է ստանան մոտավորապես 400-600 հազար դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման և այլն: Հիմա եկեք մենք ինքներս մեզ հարց տանք՝ այս պայմաններում ո՞վ կուզենա Հայաստանի Հանրապետությունում լինել դատավոր: Դուք ձեզ հարց տվեք՝ ինքներդ այս պայմաններում կուզենա՞ք լինել Հայաստանի Հանրապետությունում դատավոր: Շատ կարևոր է սա, ինչո՞վ է կարևոր, որովհետև երբ ասում ենք՝ դատավորների աշխատավարձ՝ սկսում են հիշել հանրահայտ կոռումպացված դատավորներին, ասում եմ՝ ո՞նց, դուք սրա աշխատավարձը բարձրացնեք, նրանը բարձրացնեք, չե՞ք հիշում նա ով է: Ո՛չ, նրանց մասին չէ խոսքը: Ենթադրենք ինչ-ինչ կարգապահական կոռուպցիոն գործողություններով նրանց տեղերն ազատվեցին, ո՞վ է գալու նրանց փոխարեն: Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար ունեցող, տեսլական ունեցող, հավատ ունեցող և իրավունքին հավատացող մարդիկ: Եվ այս կարգի մասնագետներն այսօր մասնավոր հատվածում իրավաբանական խորհրդատվության համար ամիսը ստանում են 2,5-3 մլն դրամ աշխատավարձ, նույնիսկ շատ: Հիմա այս մարդկանց մենք ո՞նց հրավիրենք, խնդրենք, որպեսզի իրենք գան դառնան դատավորներ: Իմ հավատը եղել է և կա, որ առանց այսպիսի խնդրի լուծման, մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ, որովհետև բարձր պրոֆիլի մասնագետը գա դատավոր աշխատի և օրինակ չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարել... ի՞նչ, զանգի մեկին ասի՝ խնդրում եմ այն հին ձևերով երեխայիս ուսման վարձը տուր, հետո էլ էթիկայի հանձնաժողովը, կամ դատախազությունը, ԱԱԾ-ն կամ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը գնան գլխին կանգնեն՝ ասեն այս ի՞նչ ես արել: Սա է խնդիրը: 2018 թվականին մենք կարո՞ղ էինք արդյոք գնալ այսպիսի քայլի: Ոչ, երկու պատճառով: Ամենակարևոր պատճառը՝ հանրայնորեն այսպիսի որոշումը չէր կարող ընկալվել և այսօր էլ չի կարող ընկալվել: Այս տարի բյուջեով, ըստ էության, մենք ունենք նման հնարավորություն, կարող ենք նման հարց լուծել: Բայց կրկին այստեղ շատ կարևոր է, որ կրկին այն նախկին բարեփոխումները, որ ասում եմ չեն կայացել, ի՞նչն է եղել պատճառը: Որովհետև հանրային բավարար ընկալում այդ պրոցեսի կատարման կարևորության նկատմամբ չի ձևավորվել, հանրությունն այդպես էլ չի հասկացել այս ի՞նչ է անում, այս բարեփոխիչն ինչո՞ւ է անում և սեփական մաշկի վրա չի զգացել դրա անհրաժեշտությունը: Այսօր եկեք խոստովանենք, որ որևէ դեպքում, դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսակետից, մանավանդ, որ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն: Եվ մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները, միջազգային դոնորներն այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք երկու, երեք տարի նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5 մլն դրամից 3 մլն դրամ: Այսինքն, դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա: Համոզված եմ, այդ ընթացքում մենք կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը, և հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, դա բխում է բոլորիս շահերից, դա ապահովում է բոլորիս անվտանգությունը, ուրեմն դա մի ծախս է, որ իրոք արժե անել: Եվ այդ ժամանակ առանց դիմադրության հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որպեսզի այդ խնդիրը լուծվի, պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ:  Ես ցանկացա ներկայացնել այս տրամաբանությունը, որովհետև վերջերս կրկին վերնագիր տեսա. ասում են՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տևեց 6-7 ամիս: Այո, հենց նույն պատճառով տևեց այդքան, որովհետև սկզբնական շրջանում բնականաբար շատ մեծ ալեկոծություն առաջացավ, թե այս ի՞նչ է տեղի ունենում: Այդ 5-6 ամիսների ընթացքում տեղի ունեցան հրապարակային, ոչ հրապարակային քննարկումներ, կառավարությունն իր դիրքորոշումն ավելի մանրամասն բացատրեց, իր ձեռքի տակ եղած փաստերը կիսեց այլ մարդկանց հետ: Եվ տեսանք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ առանց ցնցումների, հանգիստ, հանդարտ և համոզված եմ, որ կառավարության այս կառուցվածքն այն կառուցվածքն է, որը պետք է աշխատի: Այո, կան այլ գաղափարներ, որ հետագայում այդ գործընթացը պետք է շարունակել: Քննարկելի են այդ գաղափարները: Կրկին ուզում եմ, որ մենք այնուամենայնիվ արձանագրենք մի բան, որ պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարիների խնդիրների լուծումներ և շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք: Խոստումների մասին. 200 կամ 1000 խոստում է, արդեն անցած տարվա սեպտեմբերին ասում էին խոստումները չեն կատարում: Այսինքն, այդ 30 տարիների խոստումները, խնդիրները պետք է երեք ամսո՞ւմ կատարվեին՚, - ասել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև