Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել 10 փոխնախարարների նշանակման վերաբերյալ:
Այսպես, ըստ gov.am կայքի, Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար: Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, Ավագ Ավանեսյանը եւ Արտակ Քամալյանը՝ էկոնոմիկայի փոխնախարար, իսկ Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը եւ Լիլիա Շուշանյանը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար: