Արմինֆո. Ծեծկռտուք է տեղի ունեցել "Վետո" շարժման մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև Սորոսի հիմնադրամի շենքի մոտ։ Այդ մասին դեպքի վայրից հայտնում է Արմինֆո-ի թղթակիցը։
Այսօր "Վետո" շարժման անդամները բողոքի ակցիա էին անցկացնում "Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան" - ի դիմաց։ Ոստիկանական կարգախումբըփակել էր գրասենյակի մուտքի ճանապարհը, սակայն որոշ ժամանակ անց ցուցարարները փորձել են ճեղքել պատնեշը։ Արդյունքում՝ ծեծկռտուք է տեղի ունեցել, և որոշ ժամանակ անց ցուցարարները նահանջել են։
Նշենք, որ շարժման մասնակիցները պահանջում են այս հիմնադրամի փակումը Հայաստանում։ Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը հայտարարել է, թե գրասենյակի աշխատակիցներն օտարերկրյա գործակալներ են։ Նա կոչ է արել քաղաքական ուժերին հավաքվել գրասենյակի մոտ և միանալ ակցիային։
Հիշեցնենք, որ բլոգեր և հասարակական ակտիվիստ Նարեկ Մալյանը մինչև թավշյա հեղափոխությունը աշխատել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական: Սա "Վետո" շարժման անդամների երկրորդ ակցիան է հիմնադրամի շենքի մոտ։