Արմինֆո. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական ակտիվ զարգացող համագործակցությանն ու տարբեր մակարդակների առաջիկա շփումներին վերաբերող հարցեր: