Արմինֆո.Հայաստանի վարչապետի աշխատակազմում կաշխատի 720 մարդ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, ՀՀ վարչապետի հունիսի 1-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը սահմանվել է 720։
Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիքային միավոր։ Քանի որ
ՙօպտիմիզացված՚ պետական կառույցների թվում է նաև սփյուռքի նախարարությունը, որի իրավահաջորդը կդառնա վարչապետի աշխատակազմում ընդգրկված սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, կառավարության ղեկավարի աշխատակազմն ընդլայնվել է։ Վարչապետի որոշմամբ հաստատվել է նաև վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: