Արմինֆո.Ի տարբերություն այլ պետությունների՝ Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ինքնուրույն է գործում։ Մայիսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը՝ պատասխանելով Արմինֆո-ի հարցին։
"Եթե, օրինակ, իսկ Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլ երկրներում մենք խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում այլ պետությունների զորակազմերի կազմում, ապա այստեղ մենք ինքնուրույն ենք գործում", - ընդգծել է Տոնոյանը, հավելելով, որ Սիրիա են ուղարկվել պահեստազորի խաղաղապահներ՝ բժիշկներ, սակրավորներ եւ այլ փորձագետներ:
Փետրվարի 8-ին Հալեպում իր աշխատանքն է սկսել Հայաստանի 83 հոգանոց մարդասիրական առաքելությունը, որի վրա դրված են մարտական գործողությունների գոտուց դուրս ականազերծման, բնակչությանը հակաականային իրազեկման և Հալեպի բնակիչներին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդիրները: