Արմինֆո.ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը հրաժարական է տվել:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքէջում:
Հրամանագիրը ստորագրվել է ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Նշենք, որ Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել է 2010 թվականին ։ Մինչ այդ նա ղեկավարում էր ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունը ։ Արզուման Հարությունյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: