Արմինֆո. Մայիսի 26-ին Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի
<Տեղեկացնում ենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 05։00 մինչև 19։00, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի՝ կապված անցակետի վրացական հատվածում Վրաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-ամյակին նվիրված տոնական միջոցառումների հետ>,- ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում: