Արմինֆո. Վերջին մեկ տարում Հայաստանի ոստիկանությունը գնումների գործընթացում տնտեսումը հունիսի վերջին կկազմի մոտ 1 մլրդ դրամ: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նրա խոսքով՝ գնումների ժամանակ ոստիկանությունն արդեն 2018 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տնտեսել է մոտ 500 մլն դրամ: 2019 թվականին 5.5 ամսվա ընթացքում տնտեսումը հասել է շուրջ 450 մլն դրամի։ "Հայաստանի ոստիկանությունն այսօր աշխատում է, ինչպես երբեք՝ բաց եւ թափանցիկ", - հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: