Արմինֆո.ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: ՙՖեյսբուքի՚ իր էջում այդ մասին գրել է ԵՊՀ մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը: Նրա խոսքով՝ ավելի ուշ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կտարածվի։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համատեքստում հայտարարել էր, որ նոր Հայաստանում չպետք է լինեն այն ռեկտորները, որոնք փակել են դռները ուսանողների առջև և թույլ չեն տվել նրանց դուրս գալ հանրահավաքների: Նրա խոսքով ՝ դա քաղաքական որոշում է, որը չի քննարկվում։