Arminfo.info





 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019 20:48
Նաիրա Բադալյան

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը Լիմբուրգի նահանգապետին է ներկայացրել թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը Լիմբուրգի նահանգապետին է ներկայացրել թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները

Արմինֆո. Մայիսի 21-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, որտեղ հանդիպում ունեցավ Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի (Theo Bovens) հետ։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ողջունելով դեսպանին՝ Լիմբուրգի նահանգապետը նշեց, որ լինելով պատմաբան քաջածանոթ է Հայաստանի պատմությանը և ուրախ է, որ իր ղեկավարած նահանգում հայերը պատմական և օրինակելի ներկայություն ունեն։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսին ներկայացրեց Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

 

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կայուն զարգացման, աղբահանության բնագավառում լավագույն փորձի փոխանակման և մի շարք այլ բնագավառներում համագործակցության հաստատման հնարավարությունները։

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լիմբուրգ նահանգում հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։

 

Հանդիպումից հետո դեսպան Բալայանը նահանգապետ Բովենսի ուղեկցությամբ ծանոթացավ նահանգապետի նստավայրին, ուր 1992թ. ստորագրվել է Եվրամիության հիմնադիր փաստաթղթերից՝ Մաաստրիխտի պայմանագիրը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի