Արմինֆո. Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Միսս Արմենիաե համահայկական մշակութային հիմնադրամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին «Միսս Տիեզերք Արմենիա 2019ե և «Միսս Աշխարհ Արմենիա 2019ե մրցույթների մասնակցության կարգն ու համահայկական գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումների օրակարգը:
Ասուլիսի բանախոսներն էին «Միսս Արմենիաե մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը, «Միսս Արմենիաե նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, «Միսս Հայուհի 2018ե, «Միսս Համերաշխություն 2018 Արենա Զեյնալյանը:
Ներկայացնելով համահայկական գեղեցկության մրցույթի նպատակները՝ «Միսս Արմենիաե մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանն ասել է. «Ինձ համար շատ հաճելի և պարտավորեցնող է, որ «Միսս Արմենիաե համահայկական հիմնադրամն ունի Հայաստանում «Միսս տիեզերքե և «Միսս աշխարհե միջազգային հեղինակավոր մրցույթներին մասնակցության և ազգային մակարդակով դրանք կազմակերպելու արտոնագիրն ու բացառիկ իրավունքը: 2018 թվականից մենք անցկացնում ենք 2 մրցույթ, որոնք, համաձայն արտոնագրի, կոչվում են «Միսս Տիեզերք Արմենիաե և «Միսս Աշխարհ Արմենիաե: Համահայկական մրցույթում յուրաքանչյուրի հաղթողը մասնակցելու է համապատասխան միջազգային մրցույթին՝ դառնալով մեր երկրի պատվիրակը Հայաստանն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու առաքելությամբ: Այնպես որ սպասում ենք մեր գեղեցկուհիներին. հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ըե:
Գոհար Հարությունյանը հավելել է, որ «Միսս Արմենիաե հիմնադրամն իր գործունեությամբ և գեղեցկության մրցույթի հարթակի միջոցով նպատակ ունի ձեռք բերել նոր համագործակցություններ: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ «Միսս Տիեզերք Արմենիաե մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 15 մասնակիցներն կունենան ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հոլլինս համալսարանում անվճար ուսում ստանալու հնարավորություն: Կրթաթոշակը տրվում է եզակի երկրների, որտեղ գեղեցկության մրցույթները ցածր հեղինակություն են վայելում՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների և գործընկերների հետաքրքրությունը:
Խոսելով «Միսս Արմենիաե համահայկական մրցույթի ձևաչափի մասին՝ «Միսս Արմենիաե նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն ասաց. «Միսս Արմենիաե հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի փառատոնի ձևաչափով: Նոր ձևաչափի համաձայն՝ համահայկական գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսվում է մրցույթներին նախորդող միջոցառումների շարք՝ սպորտային մրցումներ, տաղանդի բացահայտման շոու-ծրագիր, ինտելեկտուալ հարց ու պատասխան, նորաձևության ցուցադրություն, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ներկայանալ ինչպես գեղեցիկ արտաքին տվյալներով, այնպես էլ իրենց գիտելիքներով, հմտություններով ու տաղանդով: Հաղթողը կընտրվի մի քանի չափորոշիչների գնահատման արդյունքումե:
«Միսս Արմենիաե մշակութային համահայկական հիմնադրամն այս տարվա տիտողասակիր գեղեցկուհու համար նոր թագ է պատրաստել, որի դիզայնում ներառված են կնոջ դերն ու հոգևոր արժեքները ներկայացնող խորհդանշաններ և զարդանախշեր:
Ասուլիսի բանախոսներից, «Միսս Հայուհի 2018ե, «Միսս Համերաշխություն 2018ե Արենա Զեյնալյանն իր խոսքում նշել է. «Հաղթանակը ինձ համար շատ ոգևորիչ էր առաջին հերթին նրա համար, որ իմ հայրենիքը «Միսս աշխարհե մրցույթում ներկայացնելու հնարավորություն ստացա: Այս տիտղոսի հետևում մեծ առաքելություն կա. օգնել մարդկանց՝ ակտիվ ներգրավելով տարբեր բարեգործական նախագծերում, մարդասիարական ծրագրերում: 2 ամսից նոր տիտղոսակիր ենք ունենալու, բայց դա չի նշանակում, որ ես իմ ակտիվ գործունեությունը դադարեցնելու եմե:
Գեղեցկուհի Արենա Զեյնալայանն իր կոչն ուղղել է բոլոր այն աղջիկներին, ովքեր անցնելու են այս ճանապարհը. «Եղե՜ք ինքնավստահ. ուժեղ ու քաջ, ունեցե՜ք նպատակներ՝ անկախ նրանից կհաղթեք, թե ոչ՚: Արենա Զեյնալյանն իր երազանքի ճանապարհին է. ցանկանում է վերադառնալ և հիմնովին հաստատվել Հայաստանում: Նա այժմ զբաղվում է ոսկերչական զարդերի դիզայնով՝ շարունակելով հոր գործը, մշակում է իր բրենդը, որը Հայասատնում է գործելու:
«Միսս Արմենիաե համահայկական մրցույթ-փառատոնի հովանավորն է «Արթուր Ասատրյանե բարեգործական հիմնադրամը:
«Միսս Տիեզերք Արմենիաե մրցույթին կարող են դիմել և մասնակցել 18-28 տարեկան ՀՀ քաղաքացիներ: «Միսս Sիեզերք Արմենիաե համահայկական մրցույթը կկայան 2019 թվականի հուլիսի 9-ին, Գյումրու «Սև բերդե ամրոցում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերքե մրցույթում:
«Միսս Աշխարհ Արմենիաե մրցույթը միավորում է աշխարհի հայուհիներին: Մրցույթին կարող են դիմել և մասնակցել 16-26 տարեկան մասնակիցներ Հայաստանից և Սփյուռքից: «Միսս աշխարհ Արմենիաե համահայկական մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 15-ին, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի Թայլանդում կայանալիք «Միսս Աշխարհե միջազգային մրցույթում: