Արմինֆո.Հայաստանի գոյություն ունեցող դատաիրավական համակարգը պղտոր ջրով ջրհոր է հիշեցնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իրավապաշտպան> հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Պարգև Օհանյանը։
<Համոզված եմ, որ լճացած կեղտոտ ջրով այս ջրհորը պետք է փակել և արդարադատության նոր մաքուր աղբյուր բացել ։ Իմ կարծիքով, նման գործընթացում կարևորագույն դեր կարող է և պետք է խաղա, որպես արդարադատություն իրականացնող վերադաս ատյանի մարմին, ՀՀ Վճռաբեկ դատարանը>, - ընդգծեց իրավաբանը ։
Դատական համակարգում, նրա գնահատմամբ, բավականաչափ խնդիրներ կան, սակայն ցանկացած լուծում պետք է ընթանա իրավական հարթությունում և բացառապես օրենքի շրջանակներում ։ Իսկ կարելի է սկսել պրոֆեսիոնալներից բաղկացած հանձնաժողովից, որն իր հերթին կպատրաստի Սահմանադրությունում, դատարանների գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթ:
Մայիսի 20-ին ՀՀ վարչապետը հնչեցրեց դատական համակարգում <վիրահատական միջամտության> անհրաժեշտությունը ՝ դա պայմանավորելով դատարանների նկատմամբ հայ հասարակության անվստահությամբ ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ դատավորներին վեթինգի ենթարկելու և երկրում անցումային արդարադատության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը:
Նույն օրը նրա կոչով քաղաքացիները արգելափակել են դատարանների շենքերը, ինչից հետո Փաշինյանը պահանջել է, որպեսզի դատավորները, ովքեր <քաղաքացիների իրավունքները խախտող վճիռներ են կայացնում>, հրաժարական տան:
Ամեն դեպքում Օհանյանը համոզված է դատական համակարգի պահպանման անհնարինության հարցում` այն տեսքով, որով այսօր գոյություն ունի ։ Ընդ որում, նրա գնահատմամբ, երկրում կան նաեւ անբասիր կենսագրությամբ պարկեշտ դատավորներ: Իրավաբանը համոզված է, որ համակարգում կան նաեւ բացառություններ, եւ դրանք բավականին շատ են, հատկապես երիտասարդ եւ կրթված դատավորների շրջանում:
<Ընդ որում, անբարեխիղճ դատավորներին հասցեագրված գործադիր իշխանության ղեկավարի ՝ վարչապետի պահանջները իրավաբանական ուժ չունեն ։ Եվ նրանց պաշտոնանկ անելը նրա լիազորությունների մեջ չէ ։ Բայց նրանց վրա ճնշում գործադրել ՝ բռնելով նրանց ձեռքը օրենքի այս կամ այն խախտման համար, իհարկե, նա կարող է ։ Ի վերջո, դա գործադիր իշխանության, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների անմիջական պարտականություն է>,
- ամփոփել է Օհանյանը։