Արմինֆո.Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն:
Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Factor TV-ով հեռարձակված հարցազրույցում: «Գլխավոր պատճառն հետևյալն է. Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում:
Հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են», - ընդգծել է Սվիտալսկին: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: «Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը: Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել: Արդարադատության բարեփոխումների շրջանակում մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունե ենք սկսել և կառավարությանը խրախուսում ենք բարեփոխումների համար անհրաժեշտ միջոռացումները քաղաքացիական հասարակության ու դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով ձեռնարկել»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան: «Կարծում եմ՝ դատարանների նկատմամբ վստահության վերականգնմանը խոչընդոտող խնդիրները հենց սրանք են»,- եզրափակել է Սվիտալսկին:
Արմինֆո. Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում:
Արմինֆո. ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում դատաիրավական համակարգի բարեփոխմանն ուղղված կոնկրետ գործողությունների իրականացմանը: Այս մասին մայիսի 20-ին կառավարության նիստից հետո Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։