Արմինֆո. Դատարանների բոլոր ելքերն ու մուտքերը փակելու Նիկոլ Փաշինյանի կոչը ընկած է երկու հարթությունում՝ քաղաքական և իրավական: Մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշել է, որ դեռևս մտադիր չէ իրավական գնահատական տալ այս հարցին։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե անհրաժեշտ է "վիրահատական միջամտություն" դատական համակարգին, Զեյնալյանն ասել է, որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտով անհրաժեշտ է լուծել: "Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այն արդեն բազմիցս կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում, և այդ փորձը կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Այսօրվա դրությամբ վեթինգը բավական հաջող է կիրառվում Ալբանիայում", - ընդգծել է նախարարը, հավլելով, թե վեթինգը չի կիրառվի
ինչ-որ կոնկրետ դատավորների նկատմամբ, և դատավորներից ոչ մեկը չի ներկայանա
թիրախ. այստեղ խտրականություն չի լինի։ Նա նաեւ նշել է, որ այդ համակարգն ուղղված չի լինի նախկին իշխանության կողմից նշանակված դատավորների դեմ, եւ առաջիկայում կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի ապացուցի դա: