Արմինֆո. Մայիսի 21-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-66» (վարորդ` Ֆ.Ա., ծնված 1992 թ.) և «Ford Fiesta» (վարորդ՝ Ե.Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա.Ո.) տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներին և «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին՝ Ս.Հ.-ին (ծնված 1996 թ.) և Ն.Ի.-ին (ծնված 1984 թ.), տեղափոխել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ֆ.Ա.-ի, Ս.Հ.-ի և Ն.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ե.Ա.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարներն Ա.Ո.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենաները: Հավելենք, որ «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: