Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Գայանե Հարությունյանը կոչ է անում վերանայել Ազգ-բանակ հայեցակարգը:
Նման առաջարկով նա հանդես է եկել մայիսի 21-ին Երեւանում կայացած <Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում> գիտաժողովի ժամանակ: Հարությունյանի խոսքով, պաշտպանական ծախսերը կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսական ցուցանիշների վրա, եթե դրանք վերադառնան երկրի տնտեսություն։ Դրսից սպառազինություն գնելիս, ինչպես նշել է փորձագետը, այդ միջոցները որոշակիորեն կորցված կլինեն տնտեսության համար ։
Նրա կարծիքով ՝ <Ազգ-բանակ> հայեցակարգը կարելի է փոխել <Ազգ-տնտեսություն-անվտանգություն> հայեցակարգի։ Նա ընդգծել է, որ նոր հայեցակարգի շրջանակներում կթանվի հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Այսպիսով, ինչպես պարզաբանել Է Հարությունյանը, երկրի բնակչությունը տնտեսության միջոցով ներգրավվելու է բանակաշինության մեջ :