Արմինֆո. Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ տուժածներին ցանկանալով շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ մայիսի 19-ին Գիզայի ազգային թանգարանի մերձակայքում՝ զբոսաշրջային ավտոբուսի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով տուժել է առնվազն 16 մարդ։ Ավտոբուսում ընդամենը 25 մարդ է եղել։ Նախնական տվյալներով ՝ նրանք բոլորը Եգիպտոսից եւ ՀԱՀ-ից զբոսաշրջիկներ են: