Արմինֆո. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական նահատակ դարձնելն ակնհայտորեն չի բխում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
<Այս առումով կուսակցության և անձամբ պարոն Ծառուկյանի վրա առանձնակի ճնշում չեմ սպասում: Եթե Ծառուկյանն իսկապես խախտել է Սահմանադրությունը, ապա, իհարկե, պետք է զրկվի պատգամավորական մանդատից ։ Սակայն բոլորովին այլ մակարդակի խնդիրներ այժմ պետք չեն ոչ ԲՀԿ - ին, ոչ էլ իշխող <Իմ քայլը> դաշինքին ։ Անցած տարվա ընթացքում վերջնականապես պարզ դարձավ, որ ռեպրեսիվ մեթոդներն ակնհայտորեն չեն տեղավորվում Փաշինյանի և նրա անմիջական շրջապատի քաղաքական զինանոցի մեջ ։ Ավելին, իր բարձր վարկանիշը <Բարգավաճ Հայաստանի> դեմ՝ ներկայումս ոչ ոքի անհրաժեշտություն չներկայացնող պայքարում վատնելու պատճառ Փաշինյանը չունի>, - համոզված է քաղտեխնոլոգը ։
ԱԺ-ում բիզնեսի ներկայության հարցը հերթական անգամ հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել <Քաղաքացու որոշում> կուսակցության ջանքերով ։ Ապրիլի 29-ին կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը հայտարարություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՝ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտության մասին ։ Հայտարարության համար առիթ է հանդիսացել պատգամավոր Ծառուկյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կասկածները։
Բադալյանի գնահատմամբ ՝ վերջին ընտրություններում խորհրդարան չանցած <Քաղաքացու որոշում> կուսակցության ներկայացուցիչներն այդպիսով պարզապես որոշել են բարձրաձայն հայտարարել իրենց մասին ։ ԶԼՄ - ներում և հանրային օրակարգում Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելու և պատգամավորական մանդատից զրկելու գաղափար մտցնելով ՝ նրանք փորձում են գրավել հանրության ուշադրությունը ։ Սակայն իշխանությունները, ըստ քաղտեխնոլոգի, Ծառուկյանի և նրա կուսակցության անցյալը չեն փորփրի: Այսօր դա նրանց պարզապես պետք չէ, մանավանդ որ ցանկացած ճնշում միայն կբարձրացնի Ծառուկյանի իմիջը ։