Արմինֆո. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը ձեռնպահ է մնացել առաջիկա տարիներին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների գնահատումից:
Այս մասին, պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին, ԵՄ-ին երկրի անդամակցության 15-ամյակին, <Արեւելյան գործընկերություն> նախագծի հիմնադրման 10 - ամյակին եւ սառը պատերազմի ավարտից հետո Լեհաստանում առաջին ազատ ընտրությունների անցկացման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, դեսպանն ընդգծել է, որ Լեհաստանի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ ստանալու պահից մինչեւ ԵՄ-ին երկրի անդամակցումը անցել է 10 տարի: <Բայց պետք է հաշվի առնել, որ Լեհաստանն այնպիսի խնդիրներ չի ունեցել, ինչպիսին Հայաստանն ունի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, եւ այդ պատճառով այդ հարցին կպատասխանեմ որպես պատմաբան, այլ ոչ թե դեսպան. եթե 1988 թվականին Հայաստանում երկրաշարժ չլիներ, չլիներ 1992-94թթ.պատերազմը, ամեն ինչ այլ կերպ կընթանար>, - հայտարարել է Չեպլակը:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Եվրամիության երկրների հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավորությանը, ապա, ինչպես նշել է դեսպանը, հարցի վերաբերյալ քաղաքական որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունվի այն բանից հետո, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն Հայաստանի եւ ԵՄ - ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):
Նշենք, որ CEPA-ն ստորագրվել Է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ։ Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաև Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Մալթայի կողմից: Մայիսի 8-ին համաձայնագիրը վավերացրել է նաև Սլովակիայի խորհրդարանը ։