Արմինֆո. Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գեորգի Վոլսկիի հետ:
Ինչպես հաղորդում Է Վրաստանում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, Ռուբեն Սադոյանը, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշել է, որ այն գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ արձանագրելով երկու խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի համագործակցության բարձր մակարդակը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի գործունեության, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակի Հայաստան այցի վերաբերյալ: