Արմինֆո. Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի միջազգային համագործակցության և ներդրումների նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրի (Sahar Nasr) հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարար Սահար Նասրը հայտնել է ընթացիկ տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Կահիրեում գումարելու եգիպտական կողմի պատրաստակամությունը։
Կողմերը քննարկել են ԵՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ հարցեր։