Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՙՔաղաքացու որոշում՚ կուսակցության միջնորդությունը: Այդ մասին հաղորդել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա ասելով, քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, «Քաղաղացու որոշում» կուսակցությունը նախ դիմել էր գլխավո8 դատախազ Արթուր Դավթյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել, քանի որ վերջինիս հարցազրույցում կան փաստեր, որոնք հիմնավորում էին, որ Ծառուկյանն անձամբ է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ։