Արմինֆո. Եվրամիության <Արեւելյան գործընկերություն> ծրագրի տասնամյակին նվիրված խորհրդաժողովի նիստերի առաջին օրն առանց միջադեպերի չանցավ:
Գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, սակայն գագաթնաժողովի մասնակից երկրները որոշել են բարձր կարգավիճակ չտալ փաստաթղթին: Դրա հետեւանքով այն չեն ստորագրել <Արեւելյան գործընկերության> երկրների ներկայացուցիչները, իսկ տեքստի տակ հայտնվել է միայն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրությունը ։
Որոշումը կայացվել է Ադրբեջանի կողմից բարձրացված տարածքային ամբողջականության հարցը տեքստի մեջ չընդգրկելու պատճառով։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը 1990-ականների սկզբից վերահսկվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, որին աջակցում է Հայաստանը։
Հաղորդվում է, որ Ուկրաինան եւ Վրաստանը պահանջներ են ներկայացրել Արեւելյան գործընկերության առանձին անդամների` եվրոպական ինտեգրման ձգտումների վկայակոչման բացակայության առնչությամբ: Կիևի և Թբիլիսիի պահանջներին պատասխանել են փաստաթղթում հղում կատարելով նախորդ հռչակագրերին, որտեղ այդ ձգտման մասին խոսվում է:
Մայիսի 13-14-ը Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական Միության <Արևելյան գործընկերության> հոբելյանական գագաթնաժողովը: Ծրագիրը նախաձեռնել են 2009 թվականին։ Նպատակն է <Արևելյան գործընկերության> շրջանակներում ստեղծել Արևելյան Եվրոպայի երկրների հետ ԵՄ համագործակցության և ինտեգրման շրջանակներ: