Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել մայիսի 24-ին ՙԱնցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում՚ թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին: Այդ մասին Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում։
ՙՍիրելի հայրենակիցներ, տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության գործիքների կիրառման հնարավորությունների մասին։ Բազմիցս հաստատել եմ այդ հարցում ավելի լավ լուծում գտնելու մեր քաղաքական թիմի պատրաստակամությունը՚, - գրել է նա։
Օրենսդիր մարմնի խոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ լավագույն լուծում գտնելու պարտադիր պայմանը առավելագույնս ներառական քննարկումների անցկացումն է: