Արմինֆո. Սլովակիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, Սլովակիայում և Չեխիայում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Սեյրանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Մալթայի խորհրդարանների կողմից: