Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձեւի ընդունմանը, որով ճանաչվում է նաեւ Արցախի անկախությունը եւ Նախիջեւանում մշակութային ցեղասպանությունը:
<ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչները փորձել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված կառույցին հղումը ներկայացնել բանաձեւում՝ որպես այդ կառույցի ճանաչում: Ընդգծենք, որ այդ բանաձևի տեքստը չի վկայում այդ մասին և ընդհանրապես, որևէ կառույցի՝ որպես <պետություն> ճանաչումը նահանգի օրենսդիր մարմնի լիազորությունների մեջ չի մտնում>,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:
Ըստ որում, նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է հղել Կոլորադոյի Սենատի ղեկավարությանը և նրա բոլոր անդամներին՝ կոչ անելով վերացնել Ադրբեջանի նկատմամբ թույլ տրված <լուրջ խեղաթյուրումները և սխալ տեղեկատվությունը> ինչպես նաև նախատեսվում է համապատասխան հանդիպումների անցկացում:
ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը ապրիլի 24-ին միաձայն քվեարկել է ապրիլի 24-ը"Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու օգտին: Ընդունված բանաձևում նաև ճանաչվում են Արցախի Հանրապետությունը և Նախիջևանում վերջերս տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը: Արցախը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 9-ի