Արմինֆո.Ռուսական վերլուծական շրջանակներում միշտ չէ, որ լավ են հասկանում Հայաստանի իրողությունները։ Այդ մասին ՙՆԳ՚-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՙԵս բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանում հաճախ իրենց ընկեր են համարել այնպիսի հայ քաղաքական գործիչների, որոնք, այսպես ասենք, ընդհանրապես ժողովրդականություն չեն վայելում, հարուցում էին գրգռում: Ես ուզում եմ ասել հետևյալը. Ռուսաստանի ընկերը Հայաստանում վարչապետ չէ, ոչ էլ՝ առանձին քաղաքական գործիչներ, Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է։ Դա պետք է հաշվի առնել, այլ ոչ թե նախապատվությունը տալ առանձին անհատների՝ հակառակ հայ ժողովրդի կարծիքի՚, - ասել է Փաշինյանը։
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ նա ընդգծել է, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։ ՙՍա այն քաղաքական փոփոխությունների էությունն է, որոնք տեղի են ունեցել մեր երկրում։ Այժմ կալանքի տակ է գտնվում անգամ նախարարի տեղակալը, որին ես անձամբ եմ նշանակել։ Իմ մերձավոր ազգականի դեմ քրեական գործ է հարուցվել։ Իսկ մարտի 1-ի դեպքերը պետք է հետաքննվեն, և մեղավորները՝ պատժվեն։ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը գնդակահարում է սեփական ժողովրդին։ Եվ սա ոչ միայն անցյալի, այլև ապագայի հարց է՚, - եզրափակել է վարչապետը: