Արմինֆո. Հեղափոխությունից հետո հատկապես արժեքավոր է այն, որ հաջողվել է պահպանել կայուն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ մասին ՙՆԳ՚-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՙԸնդհանրապես, ռուսական ուղղությամբ հարաբերությունների երկու մակարդակ կա՝ իմ անձնական հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հարաբերությունները պետական ինստիտուտների միջև։ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ անձնական հարաբերություններն արագ կարգավորվեցին։ Ես դրանք համարում եմ ազնիվ եւ լավ, նույնիսկ, կարող եմ ասել՝ բարեկամական։ Որոշ ինստիտուտների հարաբերություններում կան ինչ-ինչ խնդիրներ, որոնց մասին ես արդեն խոսել եմ։ Վստահ եմ, որ դրանք շուտով կհաղթահարվեն՚, - պարզաբանել է Փաշինյանը։