Արմինֆո.ՀՀ կառավարության ՙՀանրային կապերի և տեղեկատվության կենտրոն՚ ՊՈԱԿ գործունեության ուղղությունները համալրցվել են:
Համապատասխան որոշում է կայացվել կառավարության ապրիլի 25-ի նիստում։ Փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման համաձայն, կենտրոնը զբաղվելու է նաև տեղեկատվության հրապարակմամբ, ապատեղեկատվության կանխարգելմամբ և մեդիագրագիտության տարածմամբ:
Փաստաթղթի համաձայն ՝ գործունեության վերոնշյալ ուղղություններն արդեն դե ֆակտո իրականացվում են ՊՈԱԿ կողմից։ Այսօր դա ամրագրվում է դե յուրե։