Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվայում էր Միջազգային անվտանգության 8-րդ մոսկովյան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ուկրաինայի արեւելքում, Մերձդնեստրում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում ԵԱՀԿ-ի դերի շուրջ: ՙՔննարկվել Է կազմակերպության ինստիտուտների, նրա առաքելությունների ընթացիկ աշխատանքը Բալկաններում եւ Կենտրոնական Ասիայում, համանախագահությունը Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնեւի քննարկումներում՚, - նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ընթացքում արձանագրվել է ԵԱՀԿ աճող դերը եվրաատլանտյան տարածաշրջանում վստահության վերականգնման եւ ռազմաքաղաքական իրավիճակի ապաԷսկալացման գործում: Հաստատվել է ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կիբեռտարածությունում մարտահրավերների դեմ պայքարում Կազմակերպության ներուժի ավելացման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությունը ԵԱՀԿ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ, այդ թվում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՇԱՆՀԱՅԻ համագործակցության կազմակերպության հետ: