Արմինֆո. Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Մոսկվայի միջազգային անվտանգության 8-րդ խորհրդաժողովի շրջանակներում:
ՙԱռաջին փուլում լինելու է չորս ինքնաթիռ։ Մատակարարումները նախատեսվում են մինչեւ տարեվերջ՝ 2020 թվականի սկիզբը։ Հետագայում կաշխատենք այդ ուղղությամբ՚, - ասել է նա, հավելելով, որ արդեն փոխանցվել են առաջին դրամական տրանշերը ռուսական կործանիչների համար։
Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը ռուսական սպառազինության հետագա գնման ծրագրեր ունի։ ՙԶինվելու և վերազինվելու ենք շատ ուժեղացված։ Գնելու ենք ռուսական սպառազինություն՚, - նշել է նախարարը։
Միջազգային անվտանգության 8-րդ մոսկովյան խորհրդաժողովը տեղի է ընթանում է ապրիլի 23-25-ը։ Մասնակիցները նաեւ քննարկում են իրավիճակը Մերձավոր արեւելքում, Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: Խորհրդաժողովին մասնակցում են առնվազն 35 պետությունների պաշտպանության նախարարներ եւ ավելի քան 100 երկրների հազարից ավելի փորձագետներ: