Արմինֆո. Թուրքական արխիվներին նվիրված համաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 1915 թվականի դեպքերին՝ հայտարարելով, որ թուրքական արխիվները բաց են բոլորի համար ։ Այս մասին հայտնում է <Անադոլու> գործակալությունը ։
<Օսմանյան արխիվներից թվայնացվել է 35.5 մլն փաստաթուղթ, 8 մլն լուսանկար և 19 մլն պետական փաստաթուղթ> - ասել է նա:
Էրդողանը հայտարարել է, որ նրանք, ովքեր փորձում են Թուրքիային ժողովրդավարության դաս սովորեցնել ահաբեկչության դեմ պայքարի և Հայկական հարցի շրջանակներում, <իրենք արյունոտ պատմություն ունեն>:
Թուրքիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ Թուրքիային <1915 թվականի իրադարձությունների> մեջ մեղադրող ոչ մի խումբ կամ պետություն արխիվային ապացույցներ չի ներկայացրել: <Ֆրանսիան, որը սպանել է մահմեդականներին, չի կարող դասեր տալ թուրքերին, տեղահանությունը մի բան է, կոտորածը ՝ մեկ այլ բան։ Ու՞մ եք խաբում> ,- եզրափակել է նա: