Արմինֆո. Մոլորակի բոլոր հայերն այսօր սգում են զոհված նախնիների հիշատակը, գրել է ՙՄատչ ՏՎ՚ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Նա նշել է, որ գոյատևումը բացառող պայմաններում ֆիզիկական հաշվեհարդարից եւ արտաքսումից տուժած մարդկանց ստույգ թիվը հայտնի չէ:
ՙԵրբ մենք ողբերգություն ենք ճանաչում նույնիսկ մեկ մահ, ինչպես կարելի է վերաբերվել ավելի քան մեկ միլիոն մարդու մահվանը, ովքեր մեղավոր են իրենց դահիճների աչքի առաջ միայն այն բանի համար, որ ազգությամբ հայ են եղել՚- հարցնում է նա, հիշեցնելով, որ կիսով չափ հայ է, և ապրիլի 24-ին իր համար անձնական ողբերգություն է։ ՙԻնձ հայ մայր ծնեց, հայ տատիկս դաստիարակեց, ես հայերեն եմ խոսում, և կարեկցանքի խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի վշտին միանալու ժեստ չէ։
Դա իմ անձնական ցավն է՚, - նշել է Թինան։ ՙԱյսօր ես սգում եմ հարազատների, բարեկամների և բոլոր նրանց հետ, ովքեր կարեկցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւոր քայլ է, որը թույլ չի տա նման դեպքերի կրկնություն՚, - ամփոփել է ՙՄատչ ՏՎ՚-ի գլխավոր տնօրենը: