Արմինֆո. Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը կարծում է, որ 1915 թվականի ապրիլի 24 - ը սգո օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի ՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Այդ մասին Սոլովյովը գրել է Instagram-ի իր էջում։
Հեռուստալրագրողը, մասնավորապես, գրել է. ՙՀարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ և հետևողական. ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացում չի կարող լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անել ամեն ինչ, որպեսզի նման
չարագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն։ Հայերի նոր սերունդներն ու
տարածաշրջանի մյուս ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության եւ համաձայնության մեջ ՝ չիմանալով սարսափները, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և այլատյացությունը:
Մաղթում եմ եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին, բարություն, խաղաղություն եւ բարեկեցություն: Հավերժ հիշատակ զոհվածներին՚։